Երևան, 27.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գիտությունն այլևս գրավիչ չէ երիտասարդների համար. Ատոմ Մխիթարյան Համախմբում՝ հանուն երաշխավորված խաղաղության Ucom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ Իշխանությունները թոշակների բարձրացումը սարքել են ընտրակաշառք և վարկանիշ բարձրացնելու գործիք. Արմեն Մանվելյան Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները իրազեկման արշավ են իրականացրել Աբովյան քաղաքում։ Ներկայացրել են Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը ԶՊՄԿ-Կառավարություն-Համայնք համատեղ աշխատանքի արդյունքում Քաջարանը դարձել է ամենաբարեկեցիկ և ամենացածր գործազրկություն ունեցող համայնքներից մեկը Իսկ հայերը կարող են Ստեփանակերտ, Շուշի այցելել. Էդմոն Մարուքյան Արժեհամակարգի ճգնաժամ և իշխանության պատասխանատվությունը


Հայոց ցեղասպանության զոհերի շտեմարանում արդեն տասնյակ հազարավոր մարդկանց անուններ են ընդգրկվել

Հասարակություն

Հայաստանի ազգային արխիվում շարունակվում են Հայոց ցեղասպանության զոհերի շտեմարանի ստեղծման աշխատանքները: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

«Արդեն տասնյակ հազարավոր մարդկանց անուններ ունենք շտեմարանում, դրանք տարիների աշխատանքի արդյունք են, եւ մենք անընդմեջ նոր անուններ, նոր փաստեր ենք հայտնաբերում եւ ներառում շտեմարանում»,- ասաց Վիրաբյանը:

Ազգային արխիվի տնօրենը նշեց, որ ընթացիկ աշխատանքներն այժմ կենտրոնացած են հիմնականում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր փաստաթղթերի հրապարակման ուղղությամբ՝ սկսած 1894 թվականից մինչեւ 1922 թվականները:

«Այս առումով արդեն համարյա ավարտել ենք երեք հատորների պատրաստման աշխատանքները: Առաջին հատորը վերաբերում է 1894-96 թվականներին Աբդուլ Համիդի օրոք հայ բնակչության ոչնչացման ծրագրերին եւ իրականացման ընթացքին: Հաջորդը վերաբերում է Կիլիկիային, ընդգրկում է 1922-23 թվականները, երբ Օսմանյան Թուրքիան պարտվեց Առաջին համաշխարհային պատերազմում, Մուսալեռի ինքնապաշտպանության շնորհիվ փրկված հայ բնակչությունը կարողացավ վերադառնալ, բայց Աթաթուրքի օրոք նրանք նորից վերապրեցին այն, ինչ վերապրել էին 1915 թվականին: Վերջին հատորն էլ  Օսմանյան Թուրքիայի այն տարածքների մասին է,  որոնք մենք Հայաստան չենք համարում. դա Կիլիկիա չէ, Արեւմտյան Հայաստան չէ: Դրանք   Թուրքիայի մնացած տարածքներն են, որտեղ նույնպես ցեղասպանություն է եղել»,-նշեց նա:

Ամատունի Վիրաբյանը, հիշեցնելով, որ հաջորդ տարի լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը, տեղեկացրեց, որ այլ գործընկեր երկրների ազգային արխիվների՝ հատկապես Ռուսաստանի հետ միասին այդ թեմային առնչվող փաստաթղթեր են հրապարակելու:

«Աշխատանքներ են իրականացվում Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ փաստաթղթերի հրապարակման մասով, որովհետեւ դա էլ, ի վերջո, թուրքական իշխանություններին հնարավորություն  տվեց իրականացնել իրենց ծրագրերը: Հաջորդ տարի՝ հավանաբար մարտ-ապրիլ ամիսներին Մոսկվայում կհրապարակվի  «Կովկասյան ռազմաճակատ» խորագրով ժողովածուն, որտեղ ընդգրկվելու են նաեւ  Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր»,- եզրափակեց նա: 

 

Գիտությունն այլևս գրավիչ չէ երիտասարդների համար. Ատոմ Մխիթարյան Համախմբում՝ հանուն երաշխավորված խաղաղության Որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր ես դնում Հայաստանի տակ, որովհետև աջակցելն անվճար չի լինում․ Նաիրի ՍարգսյանUcom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ Իշխանությունները թոշակների բարձրացումը սարքել են ընտրակաշառք և վարկանիշ բարձրացնելու գործիք. Արմեն Մանվելյան Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծՉզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին. Նաիրա ԶոհրաբյանԻնչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները իրազեկման արշավ են իրականացրել Աբովյան քաղաքում։ Ներկայացրել են Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Գիտելիքով հարուստ` ստեղծագործող մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել. կառուցել Ուժեղ Հայաստան. Տաթևիկ ԿարապետյանԵթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը․ Հովհաննիսյան ԶՊՄԿ-Կառավարություն-Համայնք համատեղ աշխատանքի արդյունքում Քաջարանը դարձել է ամենաբարեկեցիկ և ամենացածր գործազրկություն ունեցող համայնքներից մեկը«ՀայաՔվեն» բարձրացնելու է միջին կենսաթոշակը 50%֊ով. Մենուա Սողոմոնյան Մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ. Արշակ ԿարապետյանԻսկ հայերը կարող են Ստեփանակերտ, Շուշի այցելել. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե ինչպես մենք պետք է իրական և հարատև խաղաղություն ապահովենք. Ավետիք ՉալաբյանԱրժեհամակարգի ճգնաժամ և իշխանության պատասխանատվությունըՏասը հազար դրամի խոստումը և արժանապատիվ կյանքի հարցըՀայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ-ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱդրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. ԱլիևՌուսաստանին և Բելառուսին հաջողվել է մեծ հաջողությունների հասնել Միութենական պետության զարգացման գործում. ՊուտինԳազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի Ո՞վ ասաց, որ իրենք մնան, պատերազմ չի լինելու. քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղություն կոնցեպտի մասին110 միլիոն՝ իշխանությանը, 10 000 դրամ՝ թոշակառուներին. ո՞ւր է գնում պետբյուջեն. Էդմոն ՄարուքյանՈրքա՞ն հաճախ պետք է փոխել ատամի խոզանակը։ Մասնագետը հերքում է առասպելները Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Փոքրիկ խմբակի ստերը․ Դավիթ ՂազինյանՆարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ․ ներկայացվել է նաև քաղաքական IA բոտըԱրարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին այրած տղամարդկանց«Ինչքան գեղեցիկ կլիներ կյանքը, եթե մարդիկ չփչացնեին». Քրիստինա Եղոյան Մեր ծրագրում եղել և շարունակում է մնալ ներառված․ «Նվազագույն կենսաթոշակը դառնալու է 100000 դրամ, իսկ թե ինչպես, կիմանաք, երբ ներկայացնենք մեր ծրագիրը». Նաիրի ՍարգսյանՀՀ-ում այսօր կան 700,000 դրամ ստացող ուսուցիչներ. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական տեսանկյունից շատ ավելի շահեկան է, եթե Իսրայելն առաջինը հшրվածի Իրանին. PoliticoՌուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԹույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Սոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է մնացել հանրահայտ «չեխական գարեջրից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ). Ռադարի առաջին փորձարկումը, ազնվական տիտղոսների վերացումը. «Փաստ»