Թել Ավիվի կենտրոնում պաղեստինցին դանակով վիրավորել է երեք մարդու
ՄիջազգայինԻսրայելական Թել Ավիվում դանակով զինված պաղեստինցին վիրավորել է առնվազն երեք մարդու` հարձակվելով նրանց վրա քաղաքի կենտրոնում: Այս մասին հայտնում է տեղական ոստիկանությունը:
Իրավապահ մարմինները պարզում են` արդյոք հարձակումն ահաբեկչական ակտ է եղել:
«Ոստիկանությունը Թել Ավիվի կենտրոնում ձերբակալել է պաղեստինցուն, ով երեք մարդ է վիրավորել», - ասել է ոստիկանության մամուլի քարտուղար Միկի Ռոզենֆելդը:
Նրա խոսքով` տուժածները թեթև վնասվածքներ են ստացել: