Լատվիան 5.5 մլն եվրոյի գնդացիր կգնի
ՄիջազգայինԼատվիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է ավելի քան 5.5 մլն եվրո ծախսել գնդացիր և բաղադրիչ մասեր ձեռք բերելու համար:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով լատվիական աղբյուրը, 7.62 և 12.7 մմ տրամաչափի գնդացիրները և դրանց բաղադրիչ մասերը կմատակարարի FN Herstal բելգիական զինագործական ընկերությունը:
Գնումների ընթացակարգը կարգավորվել է բանակցությունների միջոցով, այլ ոչ թե մրցույթի: Գնդացիրները կներկայացվեն Լատվիայի Ազգային զինված ուժերի կանոնավոր զորքերի և Ազգային գվարդիայի ստորաբաժանումների սպառազինմանը:
Երկրի Պն-ն չի մասնավորեցնում ձեռք բերված գնդացիրների հստակ քանակությունը` անվտանգության նկատառումներով: