Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)


Գրողների միությունում անցկացվեց Լևոն Անանյանի հիշատակին նվիրված երեկո

Բարեկամները, հարազատները, ընկերներն ու պարզապես Լևոն Անանյան մտավորականի և գրողի երկրպագուները մեծ սիրով են հիշում Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահին: Գրողների միությունում հոկտեմբերի 22-ին անցկացվեց անվանի մտավորականի հիշատակին նվիրված երեկո: Ելույթ ունեցողները կարևորեցին Լևոն Անան յանի գործունեությունը և կատարած աշխատանքը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ Լևոն Անանյանը երբեք չէր մտածում գնահատվելու կամ չգնահատվելու մասին: «Մենք երկար տարիներ միասին ենք աշխատել՝ սկսած «Գարուն» ամսագրից: Լևոնը զուգահեռաբար հրապարակախոսական գործունեություն էր ծավալում: Նրա՝ ամսագրի խմբագիր դառնալը համընկավ Հայաստանի անկախության և դժվար տարիների հետ: Ամսագիր պահելը դժվար գործ էր, և Լևոնը մեծ ջանք ներդրեց այն պահպանելու համար»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Էդվարդ Միլիտոնյանը:

ՀԳՄ նախագահը նշեց, որ շատ գրական տոներ և միջոցառումներ վերացել էին, իսկ Լևոն Անանյանը վերականգնեց դրանք: Բացի այդ, նրա խոսքով` Լևոն Անանյանի շնորհիվ բազմաթիվ գրքեր են հրատարակվել, հանրապետական և միջազգային փառատոններ են կազմակերպվել, և համագործակցություն է հաստատվել տարբեր երկրների գրողների միությունների հետ:

Լևոն Անանյանի որդին՝ պատմաբան, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ իր հոր ներկայությունը զգում է ամենուր: «Ամեն օր փորձում եմ իմ աշխատանքում, ստեղծագործական գործունեության մեջ հետևել այն պատգամին, որ նա թողել է: Նա ինձ համար ոչ միայն հայր էր, այլև ընկեր, խորհրդատու, մի մեծ տիեզերք:

Միշտ դժվար է խոսել հոր մասին, այն մարդու մասին, ով քեզ փոխանցել է արժեքներ, դաստիարակել, սերմանել է սեր դեպի գեղեցիկը և գրականությունը, հայրենասիրությունը: Եվ միևնույն ժամանակ շատ հեշտ է, որովհետև ֆիզիկական բացակայությունը լրացվում է հոգևոր ներկայությամբ»,- նշեց Արամ Անանյանն՝ ընդգծելով, որ Լևոն Անանյանի ստեղծագործական ժառանգությունը շարունակվում է դրվել ընթերցողի սեղանին:

Հրապարակախոս Կարինե Խոդիկյանն էլ նշեց, որ 23 տարվա ընկեր է կորցրել, և կարիք ունի լսել Լևոնի խոսքը: «Լևոն Անանյանի «Գարուն»-ը մնաց իր ժամանակի ամենահետաքրքիր գրական վկայություններից մեկը: Լևոնը ստեղծագործող անհատ էր, ուր էլ գնար` կյանքը եռում էր, բոլորն անհանգիստ վազվզում էին»,- նշեց նա:

Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև Լևոն Անանյանի հիշատակին նվիրված` երիտասարդ ստեղծագործողների ամենամյա մրցանակաբաշխությունը: Պոեզիայի անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Արամ Մամիկոնյանը: Երկրորդ և երրորդ մրցանակներն ստացան Լուսինե Եղյանը և Հարություն Հովակիմյանը: Արձակի անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Արթուր Նիկոյանը, իսկ երկրորդ և երրորդ մրցանակներին՝ Նորայր Սարգսյանը և Լիլիթ Կարապետյանը: Միջոցառման ընթացքում հնչեցին հատվածներ Լևոն Անանյանի գործերից:

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968թ.` ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1992թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականութ յան մի շարք ստեղծագործություններ։

2001թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ ։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն էր 2002 թվականից։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ 2008թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: 2013 թվականի սեպտեմբերի 2-ին, 67 տարեկանում կնքել է իր մահկանացուն:

Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանՏնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցՍա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասինՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանՀայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել ԿարապետյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը «Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան ԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարԼՀԿ թիմը Գյումրիում էՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա Պուգաչովան