Երևան, 27.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունները թոշակների բարձրացումը սարքել են ընտրակաշառք և վարկանիշ բարձրացնելու գործիք. Արմեն Մանվելյան Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները իրազեկման արշավ են իրականացրել Աբովյան քաղաքում։ Ներկայացրել են Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը ԶՊՄԿ-Կառավարություն-Համայնք համատեղ աշխատանքի արդյունքում Քաջարանը դարձել է ամենաբարեկեցիկ և ամենացածր գործազրկություն ունեցող համայնքներից մեկը Իսկ հայերը կարող են Ստեփանակերտ, Շուշի այցելել. Էդմոն Մարուքյան Արժեհամակարգի ճգնաժամ և իշխանության պատասխանատվությունը Խոսքի ազատության պարանոցին հագցվող օղակ՝ ընտրություններից մոտ 100 օր առաջ. «Փաստ» Ամերիկյան վտանգներ Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» Իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներն ու դրանց հետևանքները. «Փաստ»


«Լիբանանյան ուժեր» կուսակցությունը կազմակերպել է Հայոց ցեղասպանութեան 102- րդ տարելիցի ոգեկոչում

Հասարակություն

«Լիբանանյան ուժեր» կուսակցությունը Մեհրաբում ապրիլի 24-ին կազմակերպել է Հայոց ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչում։

Այդ մասին Լիբանանից հաղորդում են. «Ժողովուրդին կամքը … գոյատեւման պատմութիւն» խորագիրը կրող ձեռնարկին ներկայ գտնուեցան զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան, կանանց հարցերու պետական նախարար Ժան Օղասապեան, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, երեսփոխաններ Սեպուհ Գալփաքեան, Շանթ Չինչինեան, Աթեֆ Մաժտալանի եւ Նաժի Ղարիոս, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի ներկայացուցիչ` Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեան, Պէյրութի հայ կաթողիկէ պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գէորգ եպս. Ասատուրեան, Լիբանանի մէջ Հայաստանի դեսպան Սամուէլ Մկրտչեան, Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեան, ինչպէս նաեւ մեծ թիւով քաղաքական, մշակութային, տնտեսական եւ ընկերային միութիւններու ներկայացուցիչներ, հոգեւորականներ, զինուորականներ եւ լրագրողներ:

Լիբանանի, Հայաստանի եւ Լիբանանեան ուժեր կուսակցութեան քայլերգներուն յոտնկայս ունկնդրութենէն ետք, Հայոց ցեղասպանութեան 102-ամեակի ոգեկոչումը սկսաւ Արամ Ա. կաթողիկոսին յղած պատկերասփռուած պատգամով:

Ան ըսաւ, որ հայու վերածնունդը սկսած է Լիբանանի մէջ: Այս պատճառով ալ Լիբանան իր յատուկ տեղն ու դերը ունի աշխարհի չորս ծագերուն ցրուած հայորդիներուն սրտին մէջ: Վեհափառ հայրապետը եզրափակեց իր խօսքը ըսելով. «Ա՛յս է մեր ճանչցած Լիբանանը. ա՛յս է լիբանանահայերուն հաւատամքը, հետեւաբար պէտք չէ կորսնցնենք Լիբանանի լիբանանականութիւնը, այլ պէտք է պաշտպանենք այս երկրի արժէքները, ժառանգութիւնը, սկզբունքները եւ տեսիլքը, որոնք լիբանանեան ինքնութեան իւրայատկութիւնը կը հանդիսանան: Ապրիլ 24-ը հրաւէր է, այլ խօսքով մարտահրաւէր` վերջնական ու յստակ որոշ ում կայացնելու,  արդարութիւնը, մարդու արժանապատուութիւնն ու իրաւունքները պաշտպանելու համար: Ա՛յս  է ապրիլ 24-ի պատգամը»:

Ապա խօսք առաւ Լիբանանեան ուժեր կուսակցութեան անդամ Ռիշար Գույումճեան, որ յայտնեց, թէ երրորդ տարին ըլլալով Լիբանանեան ուժեր կուսակցութիւնը կը շարունակէ Հայոց ցեղասպանութեան յիշատակը ոգեկոչելու աւանդը:

ՌԱԿ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ատենապետ Աւետիս Տագէսեան իր խօսքով զուգահեռներ գծեց Հայոց ցեղասպանութեան եւ 6 մայիս 1916-ի լիբանանցի նահատակներուն միջեւ` հաստատելով, որ երկուքին պարագային ալ դահիճը եղած է նոյնը` Օսմանեան կայսրութիւնը, յատկապէս պատասխանատու նկատելով Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութիւնը:

ՍԴՀԿ-ի Կեդրոնական վարչութեան փոխատենապետ Ս. Գալփաքեան կարդաց Ուիլիըմ Սարոյեանի «Աշխատեցէ՛ք, կործանեցէ՛ք այս ցեղը…» գրութեան արաբերէն թարգմանութիւնը:  

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի յայտնեց, թէ ինք հպարտ կը զգայ Մեհրապ գտնուելուն համար` նկատի ունենալով, որ ազատութեան, արդարութեան եւ արժանապատուութեան համար մղուած պայքարը մէկ է` անիրաւութեան եւ անիրաւողին դէմ արդարութիւն պարտադրելու համար:

«Հայոց ցեղասպանութեան ոգեկոչումին առիթով կը հաստատենք, որ եթէ այդ Ցեղասպանութիւնը ծրագրող պատասխանատուները պատժուէին, ապա Հիթլեր պիտի չյանդգնէր ցեղասպանութիւն գործել, ինչպէս որ Շարոն, Նեթանիահու եւ սիոնական ջարդարարներ ցեղասպանութիւններ եւ սպանդներ պիտի չհամարձակէին գործել` Պաղեստինեան հողերուն եւ Լիբանանի մէջ, Քամպոտիոյ եւ Ռուանտայի ցեղասպանութիւնները պիտի չպատահէին, ոչ ալ այս օրերուն ամբողջ աշխարհին մէջ հաւատադրժողականներուն կողմէ վայրագութիւն եւ սպանդ պիտի արձանագրուէր:

Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութեան Ա. քարտուղար Միտհաթ Շեւքեթի հետ զրոյցի մը ընթացքին բժիշկ Ռեշիտ հոճա հայոց մասին ըսած է. «Հակառակ անոր որ ես բժիշկ եմ, չեմ կրնար աչք խփել թրքական իմ ազգութեանս: Ես այս աշխարհը իբրեւ թուրք եկած եմ. անոնք միջատներ են, եւ արդեօք բժիշկին պարտականութիւնը չէ՞ միջատները սպաննել: Իսկ ինչ կը վերաբերի պատմական պատասխանատուութեան, ապա զիս բնաւ չի հետաքրքրեր, թէ պատմաբաններ իմ մասիս ի՛նչ պիտի գրեն»:

Մենք` ոճիրի զոհերս, Ցեղասպանութեան զոհերս, միջազգային լռութեան զոհերս, ժողովրդավարութեան, պետութիւններու փոխադարձ շահերու զոհերս հաւաքուած ենք: Այդ պետութիւնները արդարութեան, մարդկային եւ ժողովուրդներու իրաւունքներու մասին քարոզելով կը շարունակեն տիրել, սպաննել, եւ արտօնել օտարին, որ սպանդներ ու բռնարարքներ գործէ ժողովուրդներուն դէմ, որոնց «յանցանքները» կը նկատուին իրենց ինքնութիւնը չուրանալու, ուրիշը յարգելու, մարդկութեան եւ արդարութեան յաղթանակին հանդէպ հաւատքը պահելու արժանիքները:

Մենք հաւաքուած ենք յիշելու եւ յիշեցնելու բոլոր անոնց, որոնք ուզեցին ցեղասպանութեան եւ նախճիրներով արմատական լուծում գտնել եւ իրականացնել թուրանական բռնատիրական երազը, թէ անոնց երազը կարելի չէ եղած իրականացնել, որովհետեւ այդ ժողովուրդները, եւ այդ ժողովուրդներուն թոռները տակաւին կը գոռան. մենք կանք եւ հոս ալ պիտի մնանք:

Մենք հաւաքուած ենք յիշելու եւ յիշեցնելու` կանխարգիլելու նպատակով:

Մեր ներկայութիւնը հոս` լիբանանցիներուն կողքին, կը վկայէ, թէ ժողովուրդները կը շարունակեն գոյատեւել իրենց անմեղ նահատակներուն շնորհիւ, իրենց հաւաքական յիշողութեան շնորհիւ, ինչպէս նաեւ ժողովուրդներուն պատմութիւնը պէտք է ըլլայ արդարութեան ի խնդիր անոնց մղած պայքարին առանցքը:

Մենք Թուրքիայէն կը պահանջենք ճանչնալ իր պատասխանատուութիւնը` Հայոց ցեղասպանութեան նկատմամբ: Մենք Թուրքիայէն կը պահանջենք արդարութիւն պարտադրել եւ մարդկային, հողային, քաղաքական ու նիւթական հատուցում կատարել: Իսկ այն պետութիւններուն, որոնք կը սպասեն Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու յարմար պայմաններուն, կ՛ըսենք. «Հայոց ցեղասպանութիւնը իրականութիւն է, այդ պետութիւնները ճանչնան զայն, թէ ոչ: Ցեղասպանութիւնը պատմական եւ քաղաքական իրականութիւն է, որ անվիճելի է եւ ուսումնասիրութիւններու, բանակցութիւններու եւ վերլուծումներու կարիք չո ւնի»:

Այս տեսանկիւնէն մեկնելով կը հաստատենք, որ աշխարհի բոլոր երկիրները, ի մասնաւորի Թուրքիան, պատասխանատու են վերաշխուժացնելու իրենց ժողովուրդին հաւաքական յիշողութիւնը եւ առիթ ստեղծելու, որ անոնք իրենց պատմութեան եւ անցեալին հետ հաշտուին: Մեր` հայոց, ասորիներուն, քաղդէացիներուն եւ արաբներուն յիշած Ցեղասպանութիւնն ու ոճիրները չեն կրկնուիր միայն այն ատեն, երբ ոճրագործներն ու դահիճները կը պատժուին ու կը հատուցեն իրենց զոհերուն:

Ոճիրին նկատմամբ լուռ մնալը ինքնին ոճիր մըն է:

Մենք հաւաքուած ենք հարց տալու, որ ինչո՞ւ լիբանանեան պետութիւնը չէ համարձակած 24 ապրիլը` մէկուկէս միլիոն հայ նահատակներուն, մեր` լիբանանցի քաղաքացիներուս պապերուն յիշատակի սգատօնին առիթով, մեզի զօրակցիլ եւ 24 ապրիլը պաշտօնական սգատօնի օր նշանակել:

Հին նահատակներուն յիշատակի մոռացութիւնը չ՛երաշխաւորեր նորերուն յիշատակի յարգումը:

Մենք կը հպարտանանք Լիբանանով` իբրեւ համերաշխութեան եւ ազգային միասնականութեան ու համակեցութեան երկիր:

Իսկական համերաշխութիւնը կը սկսի ուրիշը յարգելով, յատկապէս նահատակին յիշատակը յարգելով: Իսկական համակեցութիւնը բոլորին տածած յարգանքն է` բոլորին նահատակներուն:

Մենք որոշած ենք ապրիլ եւ պայքարը շարունակել:

Մենք պայքարը պիտի շարունակենք, այնքան ատեն որ ոճիրները պիտի շարունակուին եւ ոճրագործը պիտի մնայ լուռ, առանց ճանչնալու իր գործած սխալը». Ըսաւ Յակոբ Բագրատունի:

Լիբանանեան ուժեր կուսակցութեան նախագահը հաստատեց, որ հայ ժողովուրդը յարգանքի եւ գնահատանքի արժանի ազգերէն է, որովհետեւ անիկա պահեց իր լեզուն եւ ինքնութիւնը, հակառակ անոր որ աւելի քան հարիւր տարիէ ի վեր բռնի կերպով դուրս դրուած է իր հողերէն, մինչ լիբանանցի երիտասարդները լոկ քանի մը տարի իրենց երկրէն դուրս ապրելով երբեմն կ՛ուրանան իրենց ինքնութիւնը, կը մոռնան լեզուն, կ՛անտեսեն մշակոյթը: Անոր համաձայն, հայերը յարգանքի արժանի են, որովհետեւ հաւատարիմ մնացին իրենց նահատակներուն, հերոսներուն, մինչ լիբանանցիները նոյնը չըրին, հայերը արժանի են գնահատանքի, որովհետեւ վառ պահեցին իրենց դատը եւ կը հաւատան, որ օր մը անպայման անոր արդար լուծման պիտի հասնին:

Սամիր Ժահժահ վկայեց, որ հայերը լիբանանեան պետութեան ամէնէն աւելի տուած եւ նուազագոյնը ստացած քաղաքացիներն են, որոնք միշտ եղան խաղաղարար, օրինապահ, տիպար քաղաքացիութեան օրինակներ` հաստատելով, որ ոչ ոք իրաւունք ունի առաջին կարգի քաղաքացի բնորոշել ինքզինք` այլ քաղաքացիներ երկրորդական նկատելով:

Ժահժահ իր խօսքը եզրափակեց յայտնելով, որ եթէ Հայաստան հանդիպման վայրն է, Լիբանանը պայքարի երկիրն է: «Մենք կը պայքարինք, որպէսզի Լիբանան մնայ ազատութեան եւ մարդկութեան հողաշերտ մը: Կը պայքարինք, որպէսզի արդարութիւնը իրականանայ, հակառակ բոլոր արգելքներուն, եւ կը կրկնենք Արամ Ա. կաթողիկոսի հետեւեալ խօսքերը. «Ազգ մը չի մեռնիր, եթէ կեանքին հանդէպ հաւատք ունի, անցեալին նկատմամբ հաւատարմութիւն, եւ ապագային նկատմամբ` տեսլական, մանաւանդ եթէ ազգը յանձնառու է իր հոգեւոր, մշակութային, օրինական եւ քաղաքական պայքարին ի խնդիր իր օրինական իրաւու նքներուն»:

Այս առիթով 24 լիբանանցի գեղանկարիչներ Մեհրապի մուտքին կազմակերպեցին ցուցահանդէս մը, որ պարունակեց 24 պաստառներ, որոնք կը պատկերէին Հայոց ցեղասպանութիւնը լիբանանցի գեղանկարիչներուն դիտանկիւնէն մեկնելով»:

 

Իշխանությունները թոշակների բարձրացումը սարքել են ընտրակաշառք և վարկանիշ բարձրացնելու գործիք. Արմեն Մանվելյան Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծՉզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին. Նաիրա ԶոհրաբյանԻնչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները իրազեկման արշավ են իրականացրել Աբովյան քաղաքում։ Ներկայացրել են Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Գիտելիքով հարուստ` ստեղծագործող մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել. կառուցել Ուժեղ Հայաստան. Տաթևիկ ԿարապետյանԵթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը․ Հովհաննիսյան ԶՊՄԿ-Կառավարություն-Համայնք համատեղ աշխատանքի արդյունքում Քաջարանը դարձել է ամենաբարեկեցիկ և ամենացածր գործազրկություն ունեցող համայնքներից մեկը«ՀայաՔվեն» բարձրացնելու է միջին կենսաթոշակը 50%֊ով. Մենուա Սողոմոնյան Մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ. Արշակ ԿարապետյանԻսկ հայերը կարող են Ստեփանակերտ, Շուշի այցելել. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե ինչպես մենք պետք է իրական և հարատև խաղաղություն ապահովենք. Ավետիք ՉալաբյանԱրժեհամակարգի ճգնաժամ և իշխանության պատասխանատվությունըՏասը հազար դրամի խոստումը և արժանապատիվ կյանքի հարցըՀայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ-ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱդրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. ԱլիևՌուսաստանին և Բելառուսին հաջողվել է մեծ հաջողությունների հասնել Միութենական պետության զարգացման գործում. ՊուտինԳազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի Ո՞վ ասաց, որ իրենք մնան, պատերազմ չի լինելու. քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղություն կոնցեպտի մասին110 միլիոն՝ իշխանությանը, 10 000 դրամ՝ թոշակառուներին. ո՞ւր է գնում պետբյուջեն. Էդմոն ՄարուքյանՈրքա՞ն հաճախ պետք է փոխել ատամի խոզանակը։ Մասնագետը հերքում է առասպելները Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Փոքրիկ խմբակի ստերը․ Դավիթ ՂազինյանՆարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ․ ներկայացվել է նաև քաղաքական IA բոտըԱրարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին այրած տղամարդկանց«Ինչքան գեղեցիկ կլիներ կյանքը, եթե մարդիկ չփչացնեին». Քրիստինա Եղոյան Մեր ծրագրում եղել և շարունակում է մնալ ներառված․ «Նվազագույն կենսաթոշակը դառնալու է 100000 դրամ, իսկ թե ինչպես, կիմանաք, երբ ներկայացնենք մեր ծրագիրը». Նաիրի ՍարգսյանՀՀ-ում այսօր կան 700,000 դրամ ստացող ուսուցիչներ. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական տեսանկյունից շատ ավելի շահեկան է, եթե Իսրայելն առաջինը հшրվածի Իրանին. PoliticoՌուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԹույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Սոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է մնացել հանրահայտ «չեխական գարեջրից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ). Ռադարի առաջին փորձարկումը, ազնվական տիտղոսների վերացումը. «Փաստ»Ի՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ Հակոբյան