Հայտնի թենիսիստի 11-ամյա արտամուսնական դստեր գերշքեղ կյանքը (Լուսանկարներ)
LifestyleՌուս հայտնի թենիսիստ Մարատ Սաֆինը 11-ամյա դուստր ունի՝ Եվա անունով, ում դաստիարակում է մայրը՝ Վալերիա Յակուբովսկայան՝ մարզիկի նախկին սիրեցյալը: Այսօր Վալերիան ամուսնացած է միլիարդատեր Դմիտրի Յակուբովսկի հետ և միասին դաստիարակում են Մարատի դստերը: Ինչպես արդեն նշեցինք՝ աղջկա խորթ հայրը միլիարդատեր է և բնական է, որ երեխա պետք է ապրեր գերշքեղ կյանքով: Հատուկ էլիտար դպրոց նրան տանում են Rolls-Royce-ով կամ Maybach-ով, ընկերուհին շրջանում նա նորաձևության մարմնացում է: Ամառային արձակուրդներն անցկացնում է Մալդիվյան կղզիներում և իտալական Սարդինիայում, որտեղ նրան հասցնում է խորթ հոր անձնական ինքնաթիռը:
Իր շքեղ կյանքի լուսանկարներով Եվան պարբերաբար կիսվում է սոցցանցերում:
