Հնդկական ընկույզի չափազանց կարևոր դերն ու օգտակարությունը մեր կյանքում
LifestyleԱնգնահատելի է հնդկական ընկույզի դերը մեր կյանքում: Հայտնի է, որ այն հարուստ է սպիտակուցներով և ճարպերով, պարունակում է նաև ածխաջրեր և օսլա: Այս բոլոր նյութերն ակտիվորեն նպաստում են մեր առողջության բարելավման համար: Հնդկական ընկույզը բարելավում է արյունատար անոթների վիճակը, խթանում ուղեղի և մարսողական համակարգի աշխատանքը, նպաստում է իմունիտետի ամրապնդմանը: Հնդկական ընկույզի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, թրոմբների գոյացումը, պաշտպանում է սիրտը և նվազեցնում հավելյալ ճնշումը, հեռացնում բորբոքումը:
Մեծ է նրա դերն աղիների աշխատանքի կարգավորման հարցում. Այն կարգավորում է աղիների միկրոֆլորայի գործունեությունը, ինչպես նաև խթանում է սեքսուալ ակտիվությունը: Հնդկական ընկույզն օգնում է պսորիազի, անեմիայի, էնդոկրին համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ, օգնում է նաև ատամնացավի դեպքում:
Հնդկական ընկույզներն ունեն հականեխիչ և հակաբակտերիալ հատկություններ, դրանք լավացնում են ախորժակը, աշխուժացնում և երիտասարդացնում են օրգանիզմը: Միայն մի դեպքում է հակացուցված հնդկական ընկույզի օգտագործումը` լնդերի հիվանդությունների ժամանակ, քանի որ այն շատ պինդ կառուցվածք ունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: