Երգիչների ընտրության հարցում կենտրոնացել ենք միմյանց հետ ճիշտ համադրություն կազմելու վրա. Եվս մեկ երգ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հայոց ցեղապասնությանը նվիրված բանաստեղծությունները, ներկայացումները, ֆիլմերն ու երգերը անթիվ ու անհամար են: Այս թեման միշտ արդիական է, ու թերեւս յուրաքանչյուր արտիստ իր պարտքն է համարում ստեղծագործական գործունեության ընթացքում անդրադառնալ դրան:
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Պիտի դառնանք» երգի շուրջ հավաքվել են երգիչ Արսեն Սաֆարյանը, երգչուհիներ Մաշա Մնջոյանը եւ Եվա Եգանյանը, ինչպես նաեւ երգահան եւ երգիչ Րաֆֆի Ալթունյանը, ով էլ այս երգի երաժշտության ու խոսքերի հեղինակն է:
«Այս թեման ինձ համար շատ նուրբ ու անձնական է, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ եւ բծախնդրությամբ: Երգում փորձել եմ պատմել մեր դարավոր ցավն ու վիշտը, ինչպես նաեւ կոչ անել մարդկությանը՝ գիտակցել կատարվածի ողջ խորությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- Life.panorama.am-ին պատմեց Րաֆֆի Ալթունյանը:
Շարունակությունը՝ այստեղ: