Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Նախարարը հանձնարարել է ավարտել ճանապարհների փոսալցման աշխատանքները մինչև մայիսի 15-ը

Եղանակի բարելավումից անմիջապես հետո ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին սկսվել են փոսային նորոգման աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կատարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով  շրջայց կատարեց Երևանից դեպի Սևան - Իջևան - Նոյեմբերյան - Ստեփանավան - Արագած - Ապարան - Աշտարակ ձգվող միջպետական ավտոճանապարհներով։ Նախարարին ուղեկցում էր «Հայավտոճան» տնօրինություն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը։

Բացի փոսային նորոգման աշխատանքներից, նախարարի ուշադրության կենտրոնում էին նաև ճանապարհային նշանների տեսանելիության, ճանապարհների և դրանց միջանկյալ հատվածների մաքրության ապահովման խնդիրները։

Կոտայքի տարածաշրջանում փոսային նորոգման աշխատանքների մեծ մասն արդեն արված է։ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊ ընկերության պետ Գևորգ Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկա 2 օրերի ընթացքում այն ամբողջությամբ կավարտեն, որից հետո կսկսեն ճանապարհի ճաքալցման աշխատանքները։

Միջպետական ճանապարհի Երևան-Սևան մայրուղու  36-րդ կիլոմետրից սկսած՝ մոտ 22 կմ, որտեղ ասֆալտն առավել քայքայված է, կկատարվի հիմնանորոգում։ Աշխատանքները կսկսվեն հունիսի կեսերին և կավարտվեն ամռան վերջին։ Չնայած դրան՝ ճանապարհը նորմալ երթևեկելի դարձնելու համար ճանապարհաշինարարներն այստեղ ևս փոսային նորոգումներ են կատարել։

Ճանապարհի այս հատվածում ընթացքի մեջ է նաև դեպի Լեռնանիստ համայնք տանող կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Հրազդանի  ճանշինի պետ Օնիկ Բաղդասարյանը նախարարին ներկայացրեց իրականացվող աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ շինարարության ավարտը նախատեսված է սեպտեմբերին։
Նախարարը հրահանգեց տեմպերն արագացնել, աշխատանքներն ավարտել  հնարավորինս շուտ և որակով. «Ճանապարհի և կամրջի հիմնանորոգումը պետք է միաժամանակ ավարտվի։ Աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում՝ շինարարությունը կարելի է ավարտել ամռան կեսին»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը:

Գեղարքունիքի մարզի «Ծովագյուղ» ճանապարհաշինական ընկերության ղեկավար Նորիկ Սիմոնյանը, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեց, որ միջպետական ճանապարհների իրենց հատվածում մինչև ապրիլի վերջ փոսային նորոգումները կավարտվեն։ Իսկ մայրուղու 52-64-րդ կմ հատվածը կհիմնանորոգվի։

Դիլիջանից  դեպի Իջևան ճանապարհահատվածում աշխատանքների որակը նախարարին չգոհացրեց։ Ճանապարհածածկն այստեղ շատ քայքայված է։ Իրենց ունեցած տեխնիկայով չեն կարողանում անհրաժեշտ որակ ապահովել։ Վիճակը հնարավորինս արագ կարգի բերելու համար նախարարը հանձնարարեց լրացուցիչ տեխնիկա բերել, աշխատել շուրջօրյա, արագ ու որակով ավարտել աշխատանքները։

«Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության պետ Գուրգեն Մանթաշյանը խոստացավ շտկել թերությունները։

Նոյեմբերյանի տարածաշրջանում էլ հիմնանորոգման կարիք ունեցող ճանապարհներ կան։ Հատկապես սահմանամերձ գյուղերն իրար կապող հատվածներում դրա անհրաժեշտությունն անչափ կարևոր է։  Ուստի, առաջիկայում այս տարածաշրջանի որոշ ճանապարհներ ևս կհիմնանորոգվեն։


Ներկայացնելով փոսային նորոգման աշխատանքների ընթացքը՝ Նոյեմբերյանի ճանշինի ղեկավար Ֆլորա Անտոնյանը նշեց, որ մինչև մայիսի 10-ն ամբողջությամբ կավարտեն։

Լոռու տարածաշրջանում աշխատանքները մի քիչ ավելի դանդաղ են ընթանում։ «Արգիշտի-1» ճանապարհաշինական ընկերության պետ Սեյրան Դարբինյանի խոսքով՝ պատճառը անձրևային եղանակն է։

Սպիտակ  քաղաքով անցնող միջպետական ճանապարհին կտրած փոսերն էին ասֆալտապատվում։ Ակնհայտ էր, որ աշխատանքը կատարվում էր շինարարական նորմերի խախտումներով։ Սպիտակի տարածաշրջանը սպասարկող ճանշինի պետ Մանվել Արղամանյանի արդարացումներն անտեղի էին։ Նախարարը դժգոհ էր նրանց աշխատանքից։

Այստեղ ևս տրվեց խիստ հանձնարարական՝ արագ շտկել թերությունները, ուշադրություն դարձնել որակի վրա։

Հաջորդը Արագածի և Ապարանի տարածաշրջաններն էին, որտեղ աշխատանքների զգալի մասն արդեն բավարար որակով կատարված էր, մնացածն էլ առաջիկա մի քանի օրերի ընթացքում ավարտին կհասցվի։

Այցի ընթացքում դիտարկվեցին և նախանշվեցին նաև նշված միջպետական նշանակության ճանապարհների առավել քայքայված հատվածները, որոնք, ըստ առաջնահերթության, առաջիկայում կընդգրվեն ճանապարհների հիմնանորոգման ծրագրերում։

Իրականացվում են նաև կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման և ճանապարհային նշանների թարմացման աշխատանքներ:

Փոսային նորոգումներ են իրականացվում նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Մայիսի կեսերից էլ կմեկնարկեն և հունիսի առաջին տասնօրյակում կավարտվեն ճ անապարհների գծանշման աշխատանքները։

Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար