Ինչպես է նկարահանվում «Կայարան» հեռուստասերիալը. Tert.am Life
LifestyleTert.am Life–ը գրում է.
ATV հեռուստաընկերության «Կայարան» հեռուստասերիալը առաջատար դիրքեր ունի ռեյթինգային աղյուսակներում։ Tert.am Life–ը ներկա է եղել սերիալի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում ֆոտոշարք նկարահանման հրապարակից։
Մեզ հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն ասաց, որ բարդ է աշխատել նախագծի վրա`չիմանալով դրա վեջնական տևողությունը։ Սերիալների երկարակեցությունը կախված է ռեյթինգներից։ «Նախագծի տևողությունը որոշում է հեռուստաընկերության ղեկավարությունը՝ ի դեմս Ռուբեն Արամյանի, սակայն նայելով թվերին` կարծում եմ, որ «Կայարանը» դեռ երկար ճանապարհ կունենա։ Մենք հստակ գիտենք` կերպարներից ով ով է, իրենից ինչ է ներկայացնում և ինչ ճակատագիր է ունենալու։ Մնում է մինչև վերջին հասնելը այդ ամենը հետաքրքիր դարձնել հանդիսատեսի համար»,– նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ