Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան


Վանաշենում դասարանն անվանակոչվեց Արմեն Հարությունյանի անվամբ

Հասարակություն
 Ապրիլի 26-ին Վանաշեն համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ նույն դպրոցի աշակերտ, արցախյան ազատամարտում զոհված Արմեն Հարությունյանի հիշատակին նվիրված արարողություն: Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, համայնքապետ Արտաշես Գրիգորյանը, Արմենի եղբայրը՝ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական գծով տեղակալ գնդապետ Արայիկ Հարությունյանը, ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ընկերները, հարազատները: 
 
Միջոցառումը բացելուց եւ հյուրերին ներկայացնելուց հետո Անիկ Մանուկյանը, որ Արմենի դասղեկն է եղել, հուզիչ ելույթով ներկայացրեց Արմեն Հարությունյանին: Դպրոցի սանը 1992 թվականին հազարավոր հայրենասերների հետ զենք էր վերցրել Արցախ աշխարհի պաշտպանության համար: Արմենը նահատակվել է1994 թվականի ապրիլի 26-ին՝ 23 տարեկան հասակում՝ Հորադիզի համար մղվող մարտերում: 
 
Աշակերտները պատմեցին Արմենի սխրանքների մասին, արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ, ընդգծեցին դպրոցում սովորելու, Վանաշենում ապրելու, Արմենի համագյուղացին լինելու իրենց հպարտությունը: Լուսապաստառին Արմենի մասին պատմող տեսաֆիլմեր են, դրվագներ պատերազմի տեսարաններից: 
 
Դպրոցականների ելույթից հետո Իլյիչ Շադյանն ասաց, որ Արմեն Հարությունյանին նվիրված այս ոգեկոչման արարողությունը հայրենասիրության «բաց դաս» է, որտեղ երեխաները ավելի շատ բան են սովորում: Նա շնորհակալություն հայտնեց իր եւ մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից այս հայրենասիրական միջոցառման համար: 
 
Փոխգնդապետ Վարդան Հովսեփյանը նշեց Արմենի մարդկային բարձր հատկանիշների մասին. երբ ընկերների մեջ վեճեր էր լինում, Արմենը հումորով կարողանում էր հաշտեցնել բոլորին, բարի էր, ընկերասեր, ներող, մարտական գործողությունների ժամանակ արագ կողմնորոշվող զինվոր:
 
Արմենի քույրը՝ դպրոցի տնօրեն Հասմիկ Նահապետյանը համեստորեն շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, դպրոցի կոլեկտիվին՝ եղբոր տարելիցին կազմակերպված ոգեկոչման արարողության համար եւ ավելացրեց, որ ինքը հպարտ է, որ իր եղբայրը զոհվել է հայրենիքի սուրբ հողը պաշտպանելու համար: 
 
Արայիկ Հարությունյանի համար դժվար էր խոսել եղբոր մասին: Հուզմունքը խեղդում էր կոկորդը: Նա չէր ուզում հավատալ, որ եղբայրն այլեւս չկա… Ի հիշատակ եղբոր՝ տանը մեծանում է փոքրիկ Արմենը, ում վրա հայրը չի կարողանում զայրանալ: 
 
Գնդապետ եղբայրը կտրեց ժապավենը: Արցախյան ազատամարտի մասնակից, «Արիության մեդալով» պարգեւատրված ավագ լեյտենանտ Արմեն Ռոբերտի Հարությունյանի անվան դասարանը պատահական չի ընտրվել: Այստեղ է սովորել եւ ավարտել Արմեն Հարությունյանը: Դասարանում Անիկ Մանուկյանը ներկաներին ցույց տվեց նրա դպրոցական տարիների նկարները, ուսանողական գրքույկը, պատմեց, թե դպրոցական թատերական ներկայացումներին որքան տիպական կերպարներ է կերտել Արմենը: Դասարանը դեռ կհամալրվի Արմենի նամակներով, անձնական իրերով:
Լիլիթ Մաճկալյան 
ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան