Մոռացված կեպկան կրկին նորաձև է (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
2017-ի գլխավոր աքսեսուարներից մեկը հովարավոր գլխարկն է. մոռացված կեպկան կրկին նորաձև է: Դոնալդ Թրամփի օրինակով, ով իր ողջ նախընտրական արշավի ժամանակ կրում էր կարմիր կեպկա՝ «Make America great again» գրառմամբ, դրանք ակտուալ կլինեն հենց որևէ լոզունգով՝ «Bad hair day» կամ «I came to break hearts»՝ ընտրությունը ձերն է : 


Նորաձևության շաբաթների streetstyle լուսանկարները վկայում են, որ բեյսբոլկաները այս սեզոն կրում ենք ինչպես ուզենք, ցանկացած համադրությամբ՝ այդ թվում՝ դասական կոստյումների , բարձրակրունկների :


Կեպկան կարող է փրկել ցանկաացած կերպար: Այն բավական ինքնաբավ աքսեսուար է և թարմություն կհաղորդի անգամ ամենաձանձրալի ու հաճախ հանդպիպող կերպարներին, օրինակ՝ ջինս +ֆուտբոլկա + կեդ:

Չենք մոռանում նաև կեպկաների դեմքն արևից պաշտպանելու հատկության մասին, որն իդելական է ամառային սեզոնի համար:











