Հաջորդ տարվա մարտ ամսից Հայաստանում կմեկնարկի «ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ» հաղորդումը՝ «The Brainiest» մանկական ինտելեկտուալ խաղի հայկական տարբերակը,- հայտնում է ORER.am-ը: Հեռուստահաղորդման վերաբերյալ հաղորդվող մանրամասները վկայում են, որ այն դեռևս նախադեպը չի ունեցել հայկական եթերում: Հեռուսատհաղորդման հերոսները 12 տարին լրացած և 14 տարին չբոլորած Հայաստանի և Արցախի դպրոցականներն են լինելու: Հաղորդման մասնակիցները կընտրվեն մի քանի փուլերի արդյունքում: Առաջին փուլը դպրոցականները կանցնեն հաղորդման պաշտոնական կայքում տեղադրված հարցաշարին պատասխանելու միջոցով, իսկ երկրորդ և երրորդ փուլերը կացկացվեն հաղորդման խմբագրական կազմի ներկայությամբ:
Հաղորդման գլխավոր խմբագիրը Կարեն Քոչարյանն է, հաղորդումը վարելու է Նազենի Հովհաննիսյանը:
Հեռուստահաղորդումը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, որի համար «Արմենիա» հեռուստաընկերությունը համագործակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ: