Տեխասում հինգ մարդ է զոհվել տորնադոյի պատճառով, 50 մարդ հոսպիտալացվել է (լուսանկարներ, տեսանյութեր)
ՄիջազգայինԱռնվազն հինգ մարդ է զոհվել ամերիկյան Տեխաս նահանգում՝ տորնադոյի պատճառով. հայտնում է Reuters գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ գրանցվել է առնվազն երեք տորնադո, որոնց հետևանքով առնվազն 50 մարդ հոսպիտալացվել է: Հաղորդվում է նաև ավերված բնակելի տների, շուռ եկած ավտոմեքենաների և պոկված ծառերի մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան Միսուրի և Օկլահոմա նահանգների իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հորդառատ անձրևներից հետո գրանցված ջրհեղեղների պատճառով: Միսուրի նահանգում ջրհեղեղի հետևանքով մի կին է զոհվել: Մոտ 100 մարդ տարհանվել է:








