«Ջրային» դիետա 8 օրում մինչև 6կգ ավելորդ քաշից ազատվելու համար
LifestyleMed.tert.am-ը գրում է.
Շատ դիետոլոգներ պնդում են, որ նիհարել կարելի է՝ ընդամենը ջուրը ճիշտ օգտագործելով: Ընդ որում՝ ավելորդ քաշից ազատվելու այս մեթոդը ոչ մի կապ չունի սոված մնալու հետ, քանի որ սնվել կարելի է սովորականի նման՝ առանց որևէ սահմանափակումների: Անհրաժեշտ է միայն հետևել ջրի օգտագործման ստորև բերված կանոններին:
Ջրային դիետայի սկզբունքները
1. Սննդի ցանկացած ընդունումից առաջ անհրաժեշտ է ջուր խմել: Եթե դա թեթև ճաշ է, ապա կարելի է խմել 1 բաժակ ջուր, իսկ եթե կուշտ ընթրիք՝ 2-3 բաժակ:
2. Սննդի ընդունումից ուղիղ 2 ժամ անց անհրաժեշտ է խմել նույնքան ջուր, որքան և ուտելուց առաջ:
3. Ջրային դիետայի ընթացքում կարելի է ուտել ցանկացած ուտեստ և նույնիսկ մի փոքր ալկոհոլ, սակայն հարկ է հիշել, որ ալկոհոլային ըմպելիքի յուրաքանչյուր 100 գրամի դիմաց անհրաժեշտ է խմել 200 գրամ ջուր:
Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում: