Մերկելը Սաուդյան Արաբիա է ժամանել առանց գլխաշորի
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ժամանել է Սաուդյան Արաբիա` նավթով հարուստ թագավորության ղեկավարի հետ բանակցություններ վարելու համար:
The Independent-ի հաղորդմամբ` Մերկելին Ջիդդա քաղաք ժամանելուն պես դիմավորել են Սալման թագավորը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ինչպես ընդգծում է պարբերականը, գերմանացի կանցլերը, ինչպես վերջերս Սաուդյան թագավորություն այցելած արևմտյան երկրների կին ներկայացուցիչները, իսլամական երկիր է ժամանել առանց գլխաշորի:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի փոխնախարար Մուհամեդ ալ-Թուվայրին Մերկելի այցին ընդառաջ Der Spiegel-ին տված հարցազրույցում ասել է, որ նա կարող է «օրինակ լինել սաուդցի կանանց համար»: Սաուդց