Թուրքիայում 6 մարդ է ձերբակալվել` մայիսի 1-ին ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով
ՄիջազգայինԹուրքիայի արևմտյան ափերին գտնվող Իզմիր քաղաքում առավոտյան 6 մարդու են ձերբակալել` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News պարբերականը:
Ինչպես աղբյուրը նշում է, ոստիկանության նախնական տվյալների համաձայն` ձերբակալված անձինք ծրագրում էին ահաբեկչություն իրականացնել մայիսի 1-ին` Աշխատանքի միջազգային օրը:
Ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում նաև ԻՊ-ին վերաբերող փաստաթղթեր են առգրավվել: Ոստիկանները շարունակում են հետաքննությունը: