Հռոմի պապը կարող է միջնորդ դառնալ Վենեսուելայի հակամարտության կարգավորման հարցում
ՄիջազգայինՀռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է միջնորդի դեր ստանձնել Վենեսուելայում ընդդիմության և կառավարության միջև հակամարտության գործում: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ինքը Ֆրանցիսկոս պապը:
«Երկիրն անհապաղ օգնության կարիք ունի, և Վատիկանը պատրաստ է կրկին աջակցություն ցուցաբերել ճգնաժամի կարգավորման համար, սակայն հստակ պայմանների կատարման դեպքում», -ասել է քահանայապետը` հավելելով, որ երկու կողմերն էլ պետք է երաշխիքներ տրամադրեն:
Հռոմի պապի խոսքով` հակամարտության կողմերի միջև բանակցությունների առաջին փորձը, որը ձեռնարկվել էր 2016-ի ավարտին, անհաջողության է մատնվել կարգավորման շուրջ ոչ հստակ առաջարկների պատճառով, որոնց համաձայն չէին ընդդիմադիրները:
Վենեսուելան ամիսներ շարունակ գտնվում է խոր քաղաքական ճգնաժամի մեջ: Ընդդիմությունը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրում է լուրջ տնտեսական խնդիրների առաջման համար և պահանջում է նրա հեռացման հարցով հանրաքվե անցկացնել: