Կոնգրեսում համաձայնության են եկել ԱՄՆ բյուջեի հարցով
ՄիջազգայինԱՄՆ Կոնգրեսում համաձայնություն են ձեռք բերել մինչեւ սեպտեմբերի 30-ի՝ ընթացիկ ֆինանսական տարվա ավարտի դաշնային բյուջեի շուրջ: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով կոնգրեսականների մի քանի օգնականների:
Համաձայնությունը ձեռք է բերվել հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ մեկշաբաթյա լարված բանակցություններից հետո: Այն նախատեսում է 12.5 մլրդ դոլարի «նոր ռազմական ծախսեր» եւ 1.5 մլրդ դոլար՝ «սահմանների անվտանգության համար»:
Ըստ Gazeta-ի՝ համաձայնությունը նաեւ «դեմոկրատների մի քանի ռազմավարական հաղթանակ» է ներառում. Պուերտո Ռիկոյի համար միջոցներ, ինչպես նաեւ գիտության ֆինանսավորման ավելացում: