Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Պատրիարքական փոխանորդ Աթեշյանը եկեղեցական առումով չունի որևէ օրինականություն. Մաշալյան

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ղեկավար Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ապրիլի 28-ին և 30-ին հանդիպումներ է ունեցել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ: Կողմերը քննարկել են Աթոռի առկա խնդիրները և դրանց լուծման հեռանկարները: Ինչպես հաղորդում է  Արմենպրեսը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Օրաթերթի հետ զրույցում Մաշալյանը հայտնել է, որ պատրիարքի ընտրության մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24-ին արած ուղերձում առկա ակնարկը նոր հնարավորություն է այդ գործընթացը սկսելու համար: Սրբազան Հայրը նշել է, որ պատրիարքարանը պետք է անմիջապես պատկան իշխանություններին տեղյակ պահի 2016 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած Եկեղեցական համագումարի արդյունքների մասին, որով պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ճանաչվեց որպես «պատրիարք ի հանգստյան», իսկ պատրիարքական աթոռը համարվեց թափուր: Մաշալյանի համոզմամբ` թեկո ւզև հապաղումով, սակայն պետությանը պետք է տեղյակ պահվի այդ որոշման մասին, պետք է ներկայացվի Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական մասնագիտական տեղեկագիրը:

«Քանի որ պետությունը իր համար որպես բանակցող է ճանաչում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ես այցելեցի նրան: Խաղաղ զրույց տեղի ունեցավ, սակայն նա համոզված չէ, որ ներկա փուլում որևէ լուր պետք է տալ պետությանը կամ առհասարակ որևէ քայլ պետք է անել: Նման պայմաններում հավանաբար այդ դիմումը կանենք մենք: Այսինքն, Կրոնական ժողովը և Եկեղեցական համագումարը կարող են նամակ գրել և հանձնել նահանգապետարանին: Ընդունում եմ, որ այս ձևը որոշ վտանգներ է պարունակում, քանի որ պետությունը որպես բանակցող է ընդունում Աթեշյանին` իբրև պատրիարքական փոխանորդ:  Եթե նամակի տակ չլինի նրա ստորագրությունը, ապա մեր նախաձեռնությունը կարող է որոշակի չափով վտանգվել: Բայցևայնպես, մենք հանձն ենք առնելու այս հավանականությունը, որպեսզի մեր ժողովուրդը հերթական անգամ տեսնի ու համոզվի, թե ով է խուսափում ընտրության համար դիմում ներկայացնելուց»,- նշել է Մաշալյանը:

Նա ընդգծել է, որ առկա խնդիրների հաղթահարման համար պետք է համախոհություն ունենալ: «Այդ պատճառով Աթեշյանի հետ էլ պետք է կապի մեջ լինենք, և ես բացեցի այդ դուռը: Պետք է նրան ներքաշենք այս գործի մեջ: Նրա ներգրավմամբ պաշտոնական քայլեր կձեռնարկվեն, և այս ընտրության գործի առջև ճանապարհ կհարթվի»,- ասել է Սրբազան Հայրը` նշելով, որ այս իրադրությունը չի կարող հավիտյան շարունակվել:  «Մենք այժմ ունենք տեղապահ, ով չի կարող անցնել գործի, և փոխանորդ, ով եկեղեցական առումով չունի որևէ օրինականություն: Պետք է դուրս գանք այս վիճակից»,-նշել է Մաշա լյանը:

Թեպետ փոխանորդ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Գերմանիա վերադառնալուց առաջ հայտնել էր, որ այս շաբաթվա առաջին կեսին վերադառնալու է Ստամբուլ, սակայն Մաշալյանը «Ժամանակ» օրաթերթին այլ բան է ասել. «Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը վերջին անգամ Պոլսից բաժանվեց ծանր զգացումներով: Նա մեր պատրիարքական աթոռին կապված հոգևորական է և այս փուլում հստակություն է ակնկալում: Բեքչյանը Պոլիս պետք է գա այստեղից դրական լուրեր առնելուց հետո: Այլապես այս իրադրությունն ամոթալի է և անհարմար: Մենք նրան ասում ենք, որ իբրև ընտրյալ տեղապահ մեր գլխի վրա տեղ ունի, սակայն մյուս կողմից իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքն իսկապես վիրավորական է: Մեր համակարգը կաթվածահար է եղել»:

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ղեկավարն ընդգծել է, որ իր հարաբերություններն Աթեշյանի հետ միշտ կարող են բարելավվել, քանի որ նրա հետ անձնական խնդիր չունի: «Խնդիրն իր դիրքորոշման մեջ է: Ես գիտեմ, որ նա էլ ինձ հետ անձնական խնդիր չունի: Բայց մյուս կողմից կա սկզբունք, ինչը չենք կարող մի կողմ դնել: Նա է, որ պետք է լուծի պատրիարքական ընտրության հարցը, սակայն այն լուծելուց առավել խոչընդոտողի դերում է: Պատրիարքական ընտրության հարցի շուրջ պետք է անենք մեզնից կախված ամեն բան, ամեն պատրաստություն պետք է տեսնենք ու գնդակը տեղափոխենք պետության դաշտ, որպեսզի մեր հոգևորականների դասը փրկվի պատասխանատվության ծանրությունից»,- ասել է Մաշալյանը` ընդգծելով, որ հենց իրենք են, որ պետք է շարժման մեջ դնեն պետությանը:

Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինի