Երաժշտությունը և սեռական հակումները
LifestyleԱմերկացի հոգեբանները պնդում են, որ երաժշտական նախասիրությունները ուղիղ կապ ունի մարդու սեքսուալ հակումների հետ:
Գիտնականները տղամարդ կամավորներին խնդրել են պատմել իրենց երաժշտական նախասիրությունների մասին, այնուհետ անհատականության թեստ են արել: Ռոքի սիրահարների համար առաջին տեղում զուգընկերուհու հաճույքն է: Նրանք կարող են սեքսով զբաղվել ամբողջ գիշեր:
Փոփ սիրողներն ընտրում են իդեալական կազմվածքով կանանց: Նրանք փորձում են իրենք հաճույք ստանալ և բավարարել զուգընկերուհուն: Անկողնում փորձարկումները նրանց համար չեն:
Ջազ լսում են զգացմունքային և սեքսուալ տղամարդիկ, որոնք սիրում են սեքսում նորույթներ փորձել:
Տղամարդիկ, որոնք մշտապես լսում են հիթ երգեր, դեմ են մի գիշերվա սեքսին: Նրանք լուրջ են կյանքում և սեքսում, բայց ժլատ են նրբության հարցում:
Հիփ-հոփի և ռեփի սիրահարները փորձարկողներ են: Զուգընկերուհու հաճույքը նրանց համար ամենից կարևորն է:
Հոգեբանները պնդում են նաև, որ կանայք երաժշտասեր տղամարդկանց են նախընտրում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: