Լոնդոնը Brexit –ից հետո պետք է դադարեցնի ԵՄ-ի բոլոր կառույցներին ու հիմնադրամներին մասնակցությունը. Եվրահանձնաժողով
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան Brexit –ից հետո պետք է դադարեցնի իր մասնակցությունը Եվրամիության բոլոր կառույցներին ու հիմնադրամներին։ Այս մասին ասվում է Եվրամիության ռազմավարության տեսքտում, որն ընդունվել է այսօր Եվրահանձնաժողովի կողմից՝ միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ կապված, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Դրանում ասվում է, որ Բրյուսելը մտադիր է Լոնդոնի հետ որոշել «միասնական ֆինանսական կարգավորման» հարցը ըստ ԵՄ բյուջեի, ինչպես նաեւ հասնել Թագավորության մասնակցության դադարեցմանը ԵՄ-ի բոլոի կառույցներին ու հիմնադրամներին։
Փաստաթղթերում նաեւ ընդգծվում է, որ մինչեւ ԵՄ-ի կազմից դուրս գալը Լոնդոնը պետք է կատարի իր պարտականությունները։