Ինտերպոլը դադարեցրել է Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզումը
ՄիջազգայինԻնտերպոլի Ուկրաինական ազգային բյուրոն հաստատել է, որ կազմակերպությունը դադարեցրել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որոնումները:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման դադարեցման մասին հայտնել էին նախկին նախագահի փաստաբանները` հրապարակելով կազմակերպության պաշտոնական պատասխանի սկանը:
Ուկրաինական ոստիկանության խոսնակ Յարոսլավ Տրակալոյի խոսքով` այդ տեղեկությունը ստացվել էր Ինտերպոլի փաստաթղթերի վերահսկման հանձնաժողովի ազգային բյուրոյում:
Վերջինս հավելել է, որ հանձնաժողովը պարտավորեցրել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը տվյալների բազայից հեռացնել Վիկտոր Յանուկովիչի հետախուզումը և նրա որդու` Ալեքսանդրի մասին բոլոր տեղեկությունները: