Խանութից գնած պայուսակի միջից ամերիկուհին չինարեն գրություն է գտել․ միայն տեսեք, թե ինչ էր դրանում ասվում (Photo)
LifestyleԱմերիկուհի Լորա Ուոլլեսը պատմել է, որ իր սկեսուրը, խանութից գնած պայուսակի միջից չինարեն գրություն է գտել: Պայուսակը գնվել էր Walmart-ի խանութներից մեկից: Գրության հեղինակը պատմել է Գուանսի նահանգում գտնվող բանտի դաժան պայմանների մասին:
«Գուանսի Ինշան բանտում կալանավորներն աշխատում են օրական 14 ժամ, առանց ընդմիջման, մինչև գիշերվա 12-ը: Իսկ ով այդ ընթացքում չի հասցնում կատարել աշխատանքը՝ դաժան ծեծի են ենթարկում:
Ուտելիքն առանց յուղի և աղի է: Ամեն ամիս շեֆը կալանավորներին 2000 յուան է վճարում (290 դոլար), բայց եթե նրանք հիվանդանում են և դեղորայքի կարիք են զգում, ապա դրա արժեք հանվում է աշխատավարձից: Չինաստանում կալանավոր լինելը ավելի վատ է, քան ԱՄՆ-ում ձի, ոչխար, խոզ կամ շուն լինելը»:
