Չինաստանում երեք մարդ է զոհվել՝ շինհրապարակում փլուզման պատճառով
ՄիջազգայինՉինաստանի հարավում շինհրապարակում տեղի ունեցած փլուզման հետեւանքով երեք մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել է, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, Դալի քաղաքի շինհրապարակներից մեկում: Շինաշխատանքների ժամանակ փլուզվել է պողպատե կոնստրուկցիան: Պատճառները պարզվում են, կատարվում է հետաքննություն: