Բավարար քունը կնոջ առողջության գրավականն է
LifestyleԿնոջ գրավչությունը կախված է նաև նրա բավարար քնից: Խորը և բավարար քունը կնոջը երիտասարդացնում է և գեղեցկացնում: Օրվա սկզբում տրամադրությունը բարձրանում է, մաշկի արյան մատակարարումը լավանում, շարժումները հանգիստ են ու ներդաշնակ։
Մասնագետները պնդում են, որ լավ քունը համարվում է բոլոր կոսմետիկ նախաձեռնումների հաջողության երաշխիքը: Չափահաս մարդը կարիք է զգում 6-10 ժամվա քնի, ընդ որում ծերանալու հետ դրա նկատմամբ պահանջը պակասում է։
Եթե մարդը մշտապես քունը չի առնում, սկսվում է քնկոտության և թուլության վիճակ, որը չի հաղթահարվում ոչ մի տեսակի միջոցներով։ Միայն բավարար քունը կարող է վերականգնել հավասարակշռությունը: Առօրյայի արդյունավետ կազմակերպմամբ ամեն գնով պետք է ապահովել լիարժեք և բավարար քունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: