ԱՄՆ-ը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է հետաքննել ընդդիմադիր բլոգերի մահը
ՄիջազգայինԱՄՆ-ը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է հետաքննել ընդդիմադիր բլոգերի մահվան հանգամանքները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
Ըստ այդմ, Միացյալ Նահանգները խորը ցավով տեղեկացել են ապրիլի 28-ին ադրբեջանցի բլոգեր եւ ակտիվիստ Մեհման Գալանդարովի բանտում մահանալու մասին:
Վաշինգթոնը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը բազմակողմանի, թափանցիկ եւ անկախ հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար բլոգերի մահվան հանգամանքները եւ ազատ արձակել բոլոր ակտիվիստներին, որոնք բանտերում են հայտնվել իրենց հիմնարար ազատություններից օգտվելու համար:
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Գալանդարովն ինքնասպան է եղել մեկուսարանում: Իր հերթին, ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ նա մահացել է խոշտանգումների հետեւանքով: