Սոմալիում հատուկ ծառայությունները սխալմամբ նախարարին են գնդակահարել
ՄիջազգայինՍոմալիի հասարակական աշխատանքների նախարար 31-ամյա Աբդուլլահի Շեյխ Աբասին գնադակահարել են անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք նրան զինված իսլամիստի հետ են շփոթել: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են երկրի իշխանությունները:
Մոգադիշոյում նախարարը սպանվել է իր մեքենայի մեջ՝ նախագահական պալատի մոտ:
Արտակարգ իրավիճակի հետ կապված երկրի նախագահ Մոհամմեդ Աբդուլլահի Մոհամմեդը ընդհատել է Եթովպիայում իր այցը:
Վերլուծաբան Աբդուլլահի Աբդին նշել է, որ Սոմալիի անվտանգության ծառայությունները նախկինում էլ են համանման սխալներ կատարել. երկրում իրավիճակը չափազանց լարված է, որտեղ իշխանությունները պայքարում են իսլամիստների հարձակումների դեմ:
Սպանված նախարար Աբասը մեծացել է Քենիայի փախստականների ճամբարում, անցյալ տարվա նոյեմբերին նա դարձել էր Սոմալիի կառավարության ամենաերիտասարդ նախարարը:
Նախագահը հրահանգել է տեղի ունեցածի մանրամասն քննություն կատարել: