ԱՄՆ-ը մինչ օրս «ռուսական սպառնալիքի» ապացույցներ չի ներկայացրել. Լավրով
ՄիջազգայինԱՄՆ-ն այդպես էլ չներկայացրեց այսպես կոչված «ռուսական սպառնալիքի» ոչ մի ապացույց՝ չնայած մինչ օրս Վաշինգտոնը շարունակում է Ռուսաստանին մեղադրել բոլոր մեղքերի մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Տխուր է, որ Օբամայի վարչակազմի տարածած ռուսոֆոբիան իներցիայի ուժ ունի նաեւ այսօր...Մենք լսում ենք հիստերիայի շեմին Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ բոլոր մեղքերի մեջ։ Տեսնում ենք, թե ինչպես է Կոնգրեսը ինչ-որ միջգերատեսչական կառույցներ ստեղծում՝ ռուսական սպառնալիքի հետաքննությամբ զբաղվելու համար։ Մինչ օրս մենք չենք լսել ու չենք տեսել ոչ մի փաստ, որը որեւէ կերպ ապացուցեր այն, ինչում մեզ մեղադրում են», — հայտարարել է Լավրովը՝ ամփոփելով իր ֆինն գործընկեր Տիմո Սոյնիի հետ բանակցությունները։