Բնական միջոց՝ մազերի աճը խթանելու համար
LifestyleԵթե նախընտրում եք 100 տոկոս բնական կոսմետիկ միջոցներ, ապա այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է։ Բնական շամպուն գտնելն այսօր բավական դժվար է, սակայն, բարեբախտաբար, այն կարելի է պատրաստել տնային պայմաններում ու վայելել օգուտները։
Մազերը լվանալու, առողջացնելու ու աճը խթանելու համար լավագույն միջոց կարող է լինել սոդան։ Այն կարելի է կիրառել սովորական շամպունի փոխարեն ու արդյունքներն իսկապես կգոհացնեն։ Սկզբում, հնարավոր է, դժվարություն լինի առանց փրփուրի մազերը լվանալու հարցում, սակայն այնուհետ կսովորեք, թե ինչպես է պետք սոդայով մազերը լվանալ։
Անհրաժեշտ է 1 բաժին սոդային ավելացնել 3 բաժին ջուր (չափաբաժինը պետք է ընտրել կախված մազերի երկարությունից) ու այն քսել չոր կամ խոնավ մազերին՝ սկսելով մազարմատներից՝ դեպի մազերի ծայրերը։ Թողնել այն 3 րոպե ու լվանալ։
Լվանալուց հետո կարելի է մազերը ցողել քացախաջրով՝ խառնելով 1 բաժին քացախն ու 4 բաժին ջուրը, որը գեղեցիկ փայլ կհաղորդի մազերին։