Լը Պեն. «Ազգային ճակատը» Մակրոնի օֆշորային հաշվի մասին լուրեր չի տարածում
Միջազգային«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ իր կուսակցությունը չի կանգնած ընտրությունների երկրորդ փուլում իր մրցակից Էմանուել Մակրոնի մասին լուրերի տարածման արշավի ետեւում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք դրա հետ ոչ մի ընդհանուր բան չունենք»,- RTL-ի եթերում հայտարարել է Լը Պենը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի դատախազությունը «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնից կոնկրետ անձին ուղղված հայց է ստացել՝ համացանցում այն տեղեկությունների տարածումից հետո, թե նա իբր օֆշորային հաշիվ ունի: Այս լուրերը հայտնվել են չորեքշաբթի կայանալիք հեռուստաբանավեճից առաջ: Ըստ լրատվամիջոցների՝ պատասխանողը պետք է լինի Լը Պենը, քանի որ Մակրոնի համախոհների կարծիքով՝ հենց նա է կանգնած կեղծ տեղեկությունների տարածման ետեւում:
Լը Պենն իրեն հայցի հասցեատեր չի համարում: «Եթե դա այդպես լիներ, նա հայցն ինձ կուղղեր»,- հավելել է քաղաքական գործիչը: