Գիտնականները նռան նոր օգտակար հատկություն են բացահայտել
LifestyleՆռան օգտակարության մասին հայտնի է բոլորին: Նուռն օգնում է կանխել սրտի հիվանդությունները, նվազեցնել սթրեսի մակարդակը և նույնիսկ բարելավել սեռական կյանքի որակը:
Վերջերս գիտնականները բացահայտեցին, որ նուռը համարվում է երիտասարդության աղբյուր: Պարզվում է, որ նռան ամենօրյա օգտագործումը դադաղեցնում է ԴՆԹ-ի ծերացման գործընթացը: Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել 60 կամավորներին ուսումնասիրելու արդյունքում: Նրանք մեկ ամիս շարունակ ընդունել են նռան հյութ: Գիտնականները հետևել են օրգանիզմում քիմիական միացությունների ակտիվությանը նաև մեկ այլ խմբի մոտ, ովքեր նռան հյութ չեն ընդունել: Ուսումնասիրության արդյունքում նրանք բացահայտել են, որ նռան հյութ ընդունողների մոտ զգալիորեն նվազել է գլխուղեղի, մկանների, լյարդի, երիկամների աշխատանքը խախտվելու ռիսկը:
Նռան հյութն օգնել է նաև կանխել մաշկի ծերացումը: Նուռը հարուստ է А, С, Е, վիտամիններով, երկաթով և անտիօքսիդանտով, որը չեզոքացնում է ազատ ռադիկալների աշխատանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: