Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Նորագույն համակարգերի միջոցով կզսպվեն բնական աղետների ռիսկերը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի միջև ստորագրվեց եռակողմ հուշագիր:

Հուշագրի շրջանակում կողմերը ամրագրում են իրենց մտադրությունը՝ համատեղ ուժերով մեղմելու Հայաստանում գյուղատնտեսական հատվածում առկա կարկտահարության հետևանքները:

Իրականացվող ծրագրի շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման համար ֆերմերներին կտրամադրվեն մինչև 7 տարի ժամկետով ՀՀ դրամով նպատակային վարկեր՝ սկսած 12.5% տարեկան տոկոսադրույքից: Իր հերթին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից ֆերմերներին անհրաժեշտ կարկտապաշտպան ցանցերի 20%-ը կտրամադրվի որպես դրամաշնորհային ներդրում:

Նախագծի ընթացքում ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից ֆերմերներին կտրամադրվի խորհրդատվություն կարկտապաշտպան համակարգերի պահպանման, օգտագործման և խնամքի վերաբերյալ, կիրականացվի չափագրման, ցանցերի ամրացման կոնստրուկցիաների տրամադրման և ցանցերի տեղադրման գործընթացը:

«Ծրագրի կարևորագույն նպատակներից է Հայաստանում ձևավորել և զարգացնել ֆերմերային տնտեսությունները, բնական աղետներից պաշտպանել նորագույն համակարգերի կիրառման մշակույթը: Բանկը հիմնադրման օրվանից ֆերմերների կողքին է, նրանց գլխավոր աջակիցներից է: Չնայած այն հանգամանքին, որ բանկը շահույթ ակնկալող կազմակերպություն է, մենք մեր հաճախորդներին միայն ֆինանսական միջոցներ չէ, որ տրամադրել ենք: Քսան տարիների ընթացքում մեր գործընկերներին փոխանցելով կուտակված գիտելիքներն ու հմտությունները՝ միշտ եղել ենք նորարարությունների, միջազգային լավագույն փորձի կիրառման նախաձեռնողներից»,- իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կարևորում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, որը նոր խթան կհանդիսանա կլիմայական ռիսկերի նվազեցման այլընտրանքային մոտեցումների տարածման համար: Այս համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի կողմից արդեն իսկ ներկրվել են իտալական ցանցեր, որոնք ունեն առնվազն 12 տարվա երաշխիք և բարձր արդյունավետություն»,-ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը: Նա նաև ավելացրեց, որ ստորագրված հուշագիրն ուղղված է կարկտապաշտպան ցանցերի արդյունավետության վերաբերյալ տվյալների հավաքագրմանն ու փաստաթղթավորմանը, որը կներկայացվի ՀՀ կառավարությանը:

«Ստեղծված լինելով ՀՀ կառավարության կողմից որպես Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման բազմաճյուղ մեխանիզմների կայացմանն օժանդակող կառույց՝ մենք խիստ կարևորում ենք այս համագործակցությունը, քանի որ այն, բացի նրանից, որ անմիջական օժանդակություն է ապահովում հայ ֆերմերին և նպաստում է ռիսկերի նվազեցման այլընտրանքային մոտեցումների տարածմանը, նաև ցուցադրում է աղետների ռիսկի նվազեցման գործընթացում տարբեր կառույցների միջև համագործակցության արդյունավետությունն ու անհրաժեշտությունը՝ հերթական անգամ ընդգծելով, որ ռիսկերի նվազեցումը չի կարող լինել մեկ կառույցի խնդիր կամ մենաշնորհ»,-նշեց ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը:

Գյուղատնտեսությանը, հատկապես խաղողագործությանը, պտղաբուծությանը և բանջարաբուծությանն ամենամեծ վնասը հասցնում է կարկուտը: Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում կարկտահարության հետևանքով ոչնչանում է արտադրվող գյուղատնտեսության բուսաբուծական արտադրանքի մոտ 4-5 տոկոսը, որը գնահատվում է տարեկան շուրջ 16-20 մլրդ. դրամ: Հայաստանի 10 մարզերից յոթը գտնվում են կարկտահարման վտանգի գոտում:

Խաղողի այգիների համար տրամադրվող ցանցի մեկ քառակուսի մետրն արժե 182 դրամ, իսկ մյուս պտղատու այգիների համար նախատեսված ցանցերը՝ 227 դրամ: Կարկտապաշտպան ցանցերը գրեթե 100 տոկոսով պաշտպանում են ծառերն ու վազերը կարկտահարության և քամիների բացասական ազդեցություններից, ինչպես նաև թռչուններից և խոշոր միջատներից` ծաղկման և պտուղների հասունացման շրջանում:

Գազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել է