«Քիմ, դու՞ ես». Քայլի Ջեները նոր լուսանկարում, ասես, Քիմ Քարդաշյանի կրկնօրինակը լինի
LifestyleՀամացանցի օգտատերերին ապշեցրել է Քայլի Ջեների եւ Քիմ Քարդաշյանի նմանությունը։ 19-ամյա Քայլին իր Instagram-ում հերթական սելֆին է հրապարակել, ինչը բազում մեկնաբանությունների տեղիք է տվել։

Բանն այն է, որ նոր լուսանկարում Քայլին, ասես, 36-ամյա Քիմի կրկնօրինակը լինի։

«Քիմ, դու՞ ես»,- լուսանկարի մեկնաբանություններում կատակել են Քարդաշյան-Ջեներ գերդաստանի երկրպագուները։
Ի դեպ, քույրերը վերջերս նկարահանվել են իրենց համատեղ նախագծի՝ KW x Kylie կոսմետիկայի շարքի գովազդում։ Ամենահետաքրքիրն այն է, որ տեսահոլովակում քույրերը ներկայացել են միանման կերպարներով, ընդ որում՝ կիսամերկ:
