Եղունգները կրծելու պատճառներն ու հետևանքները
LifestyleՀոգեբանները բազմաթիվ հետազոտություններից հետո պնդում են, որ նույնիսկ աննշան թվացող սովորույթները` եղունգները կրծելը, կարող է հոգեկան խանգարման նշան լինել: Մասնագետները պնդում են, որ դա հանդիպում է ոչ միայն կանանց ու տղամարդկանց, այլև երեխաների մոտ:
Եղունգները կրծելը հոգեբանական խնդիրների դրսևորում է: Այդպիսի սովորույթների ցանկում են նաև մազերի հետ խաղալը, մատների վրա փաթաթելը. այս կերպ մարդիկ փորձում են վատ, անհանգստացնող մտքերից ազատվել: Խնդիրն առավել բարդ է, երբ եղունգները կրծելը դառնում է քրոնիկ երևույթ: Եղունգները կրծելը հատկապես վտանգավոր է ճիճվային վարակակիր դառնալու տեսանկյունից:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: