Ինչի՞ կարող են հանգեցնել մեծ քանակությամբ վիտամինային հավելումները
LifestyleԳիտնականները հետազոտություն են իրականացրել, որպեսզի պարզեն վիտամինների չարաշահման հետևանքները: Հետազոտության արդյունքում նրանք բացահայտել են, որ վիտամին С-ով հավելանյութերի ամենօրյա ընդունումը կարող է տղամարդկանց մոտ երիկամների քար առաջացնել, հայտնում է The Daily Mail-ը:
Մասնագետները 11 տարվա ընթացքում ուսումնասիրել են 907 տղամարդու առողջական վիճակը, ովքեր մշտապես վիտամին С են օգտագործել եւ 22 000 տղամարդու, ովքեր ընդհանրապես սննդային հավելումներ չեն օգտագործել: Ուսումնասիրության արդյունքում վիտամին ընդունած անձանցից 3,4%-ի մոտ երիկամների քար է առաջացել, այն դեպքում, երբ վիտամին չօգտագործողների մոտ այդ ցուցանիշը կազմել է 1,8%: Վիտամին С-ի պահնաջարկը մեծահասկաների համար օրական 90 մգ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: