Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է կրկին Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին լուրերը
ՄիջազգայինԹուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է 2019թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին լուրերը:
Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Գյուլը ևս մեկ անգամ կրկնել է իր պաշտոնավարման ավարտից հետո հնչեցրած խոսքերն այն մասին, որ «կենցաղային քաղաքականությանը» խառնվելու ցանկություն չունի: Նա նաև հավելել է, որ իր մասին լուրեր տարածողները հատել են էթիկայի թույլատրելի սահմանները:
«Երկիրն առանց այդ էլ բավականին դեգրադացված վիճակում է, Թուրքիայի առաջ մի շարք խնդիրներ կան, և մեր երկիրը պետք է առաջ նայի: Ես կարող եմ կիսվել իմ կարծիքով և փորձով, բայց դրանից դուրս ինձ բանավեճերի մասնակից դարձնել փորձողներին նույնիսկ լուրջ չեմ ընդունում», - ասել է Գյուլը: