Հնդկաստանում դատարանը հաստատել է ուսանողուհուն բռնաբարած հանցագործների մահապատիժը
ՄիջազգայինՈւրբաթ օրը Հնդկաստանի գերագույն դատարանը հաստատել է չորս մարդու մահապատիժը, ովքեր մեղավոր են ճանաչվել 2012 թվականին Նյու Դելիում ուսանողուհու խմբակային բռնաբարության մեջ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին։
23-ամյա ուսանողուհի Ջոթի Սինգհի բռնաբարությունն, ապա մահը 2012 թվականի դեկտեմբերին Հնդկաստանի տարբեր քաղաքներում տարբեր ակցիաների հանգեցրեցին։
«Նիրբհայայի բռնաբարության ու սպանության գործը ամենահազվադեպ գործերից է, եւ մենք պարտավոր ենք ծայրահեղ պատժամիջոց սահմանել՝ արդարություն երաշխավորելու համար։ Մեղադրայլների կոպիտ, բարբարոսական ու սատանայական վարքը ցնցել է մարդկային գիտակցությունը, եւ նրանք կարեկցանքի արժանի չեն», — դատարանի որոշումը մեջբերում է տեղի մամուլը։
«Նիրբհայա»-ն ածական է, որը տվել են հանցագործության զոհին, այն թարգմանաբար նշանակում է «Անվախ»։ Լրատվամիջոցները Սինգհին այդպես են անվանել, քանի որ մահացու վնասվածքներով հիվանդանցում հայտնվելուց հետո նա մի քանի անգամ գիտակցության է եկել ու ոստիկանությանը ցուցմունք տվել։
Մուքեշ Սինգհը, Աքշայ Թաքուրը, Պավան Գուպտան եւ Վինայ Շարման դատապարտված էին դեռ 2013 թվականի սեպտեմբերին, սակայն նրանց պատշպանությունը վիճարկեց դատավճիռը նախ Դելիի բարձր դատարանում, ապա Գերագույն դատարանում։