Յունկեր. Անգլերենը Եվրոպայում իր նշանակությունը կորցնում է
ՄիջազգայինԵվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ելույթ է ունեցել Եվրամիությունում ֆրանսերենի վիճակի մասին:
Յունկերը հայտարարել է, որ ինքն ընտրել է ֆրանսերենը, քանի որ անգլերենը Եվրոպայում իր նշանակությունը կորցնում է: «Ես տատանվում էի անգլերենի եւ ֆրանսերենի միջեւ… Բայց իմ ընտրությունը կատարել եմ եւ կխոսեմ ֆրանսերենով: Որովհետեւ անգլերենը դանդաղորեն, բայց վստահաբար Եվրոպայում իր կարեւորությունը կորցնում է»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Յունկերը հիշեցրել է, որ առաջիկա կիրակի Ֆրանսիայում տեղի է ունենալու նախահգահական ընտրությունների երկրորդ փուլը: «Ես ցանկանում եմ, որ ֆրանսիացիները հասկանան, որ ես խոսում եմ ԵՄ-ի կարեւորության մասին»,- ասել է Յունկերը, փոխանցում է «Եվրոպական պրավդան»: