Ղազախստանում թմրանյութերի մատակարարման խոշոր ալիք է ոչնչացվել
ՄիջազգայինՂազախստանում Շուից մայրաքաղաք Աստանա թմրանյութերի մատակարարման խոշոր ալիք է ոչնչացվել: Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ մամուլի քարտուղար Ալմաս Սադուբաեւը, հաղորդում է «Կազինֆորմ» պետական տեղեկատվական գործակալությունը:
Մայրաքաղաք Աստանայում եւ Շու քաղաքում հատուկ գործողության ընթացքում միաժամանակ ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի 8 անդամներ, այդ թվում նաեւ դրա պարագլուխը`ծագումով Ժամբիլսկի մարզից: Նրա բնակարանում խուզարկության ժամանակ ավելի քան 27 կգ հաշիշ տեսակի թմրանյութ է առգրավվել: Հանցախմբի մեկ այլ մասնակցի բնակարանից ավելի քան 2 ցենտներ մարիխուանա, 11 կգ հաշիշ, ինչպես նաեւ թմրանյութ պատաստելու համար նախատեսված հատուկ սարք է առգրավվել: