Պահպանողականները համոզիչ հաղթանակ են տարել Մեծ Բրիտանիայի տեղական ընտրություններում
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի տարածաշրջանային ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել երկրի ներկայիս վարչապետ Թերեզա Մեյի Պահպանողական կուսակցությունը: Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը զգալորեն զիջել է պահպանողականներին: Սակայն ընտրություններում գլխավոր անհաջողակները դարձան UKIP կուսակցության պոպուլիստները, որոնք կորցրել են խմբակցությունները գրեթե բոլոր տարածաշրջանային խորհրդարաններում, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը:
Ձայների հաշվարկից հետո պահպանողականները մեծացրել են իրենց ներկայությունը ընդհանուր 558 մանդատով: Լեյբորիստները կորցրել են 320 աթոռ, լիբերալ դեմոկրատները`37, UKIP – ը` 115-ից 114-ը: Որոշ փրձագետներ այս ընտրությունները դիտարկում են որպես փորձ` հունիսի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: