Պոլինա Գագարինան հայտնել է նորածին դստեր անունը
LifestyleԱնցած շաբաթ Պոլինա Գագարինան լույս աշխարհ բերեց երկրորդ երեխային: 30-ամյա երգչուհին երկար ժամանակ թաքցնում էր իր հղիությունը, թեեւ այդ մասին տեղեկատվություն կար դեռ նոյեմբերին:

Օրերս Պոլինան իր Instagram-ում ցուցադրել է դստեր առաջին լուսանկարներն ու պատմել է, թե ինչպես է նրա հետ ժամանակ անցկացնում:
«Չեմ հագենում նրան նայելուց: Սա անսահման սեր է: Շնորհակալություն ընկերներ՝ ձեր ջերմ շնորհավորանքների համար», - իր միկրոբլոգում գրել է երգչուհին:

Գագարինան հայտնել է նաեւ երեխայի անունը. «Երջանիկ հայրիկը ստացել է ծննդյան վկայականը: Ծանոթացեք՝ Միա Դմիտրեւնա Իսխակովա: Եղիր երջանիկ, փոքրիկս: Աշխարհում չկան այնպիսի բառեր, որոնք կարտահայտեն մեր սերը քո հանդեպ»,- գրել է երգչուհին:
Հիշեցնենք, որ դուստրը նրա ամուսնու՝ լուսանկարիչ Դմիտրի Իսխակովի առաջնեկն է: Պոլինան նաեւ որդի ունի՝ Անդրեյը, ում հայրը դերասան Պյոտր Կիսլովն է: