Ֆրանսիայի իշխանությունները պահանջում են չհրապարակել Մակրոնի շտաբի էլեկտրոնային նամակները
ՄիջազգայինՖրնասիայի նախընտրական արշավների վերահսկողության հանձնաժողովն արձագանքել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի շտաբի էլեկտրանային փոստից հայտնված փատաթղթերին ու լուսանկարանին եւ կոչ է արել լրատվամիջոցներին հրաժարվել այդպիսի տվյալների հրապարակումից:
Հանձնաժողովը կարծում է, որ այդ նյութերի մի մասը կարող է կեղծ լինել: « Հանձնաժողովը ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրում է պատասխանատվության վրա, որոնք նրանք պետք է ցուցաբերեն, քանի որ վտանգի տակ է ընտրողների ազատ կամարտահայտության եւ քվերակության իսկության հարցը», -ասվում է կառույցի հաղորդագրության մեջ:
Այսպիսով, հանձնաժողովը պահանջում է չհրապարակել այդ տվյալները՝ հիշեցնելով, որ կեղծ տեղկատավության տարածումը հետապնդվում է օրենքով:
Ավելի վաղ WikiLeaks կայքը հաղորդել էր Էմանուել Մակրոնի շտաբի էլեկտրոնային նամակների արտահոսքի մասին:
Ընտրությունների վճռական՝ երկրորդ փուլը տեղի կունենա այս կիրակի: