Բուսակերները մսակերների հանդեպ մեծ առավելություն ունեն
LifestyleԳիտնականները ուսումնասիրել և բացահայտել են բուսակերների առավելությունը: Բուսակերները սրտային հիվանդություններից ավելի հազվադեպ են մահանում, քան մսակերները: Թվային արտահայտությամբ կազմում է 32%: Գիտնականները պնդում են, որ սիրտանոթային հիվանդությունները զարգացած երկրներում մահացության հիմնական պատճառն են:
Ըստ գիիտնականների՝ երկու խմբերի միջեւ ռիսկի տարբերությունը հիմնականում բացատրվում է խոլեստերինի եւ արյան ճնշման մակարդակով: Սննդի եւ սրտային հիվանդությունների հարցերով խոշորագույն հետազոտությանը մասնակցել են ավելի քան 45 հազար կամավորներ տարբեր երկրներից, որոնցից 34%-ը բուսակեր է: Բոլոր մասնակիցներն առողջության եւ կենսակերպի վերաբերյալ հարցերի են պատասխանել: Մոտավորապես 20 հազար մասնակից նաեւ գրառել են արյան ճնշման ցուցանիշները եւ խոլեստերինի մակարդակի չափման համար արյուն են հանձնել: Դիտարկումները տևել են 10 տարի:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները սրտանոթային հիվանդությունների 1235 դեպք են գրանցել՝ ներառյալ մահվան 169 եւ հիվանդանոց տեղափոխվելու 1066 դեպքեր: Բուսակերներն արյան ճնշման եւ խոլեստերինի մակարդակի ավելի ցածր ցուցանիշներ են ունեցել: Բացի դրանից նրանք ավելի նիհար են եւ ավելի քիչ են տառապում շաքարախտով:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: