Ղրղզստանի մայրաքաղաքում Հաղթանակի օրվա նախօրեին հանրահավաք ռեքվիեմ է տեղի ունեցել
ՄիջազգայինՂրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Մեծ հայրենական պատերազմի 72-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության հրապարակում հանրահավաք ռեքվիեմ է տեղի ունեցել: Դրան մասնակցել են պատերազմի վեետերաններ, տարածաշրջանային ռազմական հակամարտությունների մասնակիցներ, ուսանողներ, դպրոցականներ, քաղաքացիներ ու մայրաքաղաքի հյուրերը, հաղորդում է «Քաբար» ղրղզական պետական տեղեկատվական գործակալությունը:
Հավերժական կրակի առջեւ ծաղիկներ դնելուց հետո ելույթ է ունեցել Պատերազմի վետերանների հանրապետական խորհրդի նախագահ, անկախ Ղրղզստանի պաշտպանության առաջին նախարար, գեներալ-գնդապետ Միրզաքան Սուբանովը: Իր ելույթում նա նշել վետերանների անմահ սխրանքի մասին, հիշեցրել երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության խստացման մասին եւ այլն: