Ռուսաստանն ու Ղազախստանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի մայրաքաղաք Աստանայում ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Ինչպես ասվում է Ղազախստանի նախագահի կայքում` երկրները քննարկել են ընթացիկ հարցերն ու ռազմական ոլորտում միջպետական համագործակցության հեռանկարները:
«Պետության ղեկավարը Սերգեյ Շոյգուի հետ զրույցի ժամանակ ընդգծել է այս տարի նշվող Ղազախստանի զինված ուժերի 25 ամյակի ակտուալությունը, որի շրջանակներում մի շարք հանդիսավոր արարողություններ են նախատեսվում», - ասվում է հաղորդագրությունում: