Մերկելն ասել է՝ որն է ԻՊ-ի դեմ պայքարի լավագույն մեթոդը
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային ուժերի հետ կոալիցիայի ստեղծումն է:
Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, ըստ Մերկելի՝ դա կարող է արդյունավետ լինել Սիրիայում իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում:
«Եթե որպես օրինակ վերցնենք Սիրիան և այնտեղ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարը, ապա ես կարծում եմ, որ ճիշտ կլինի տարածաշրջանային ուժերի մասնակցությամբ կոալիցիայի ստեղծումը, որը կներառի Պարսից ծոցի և այլ երկրների ուժեր», - ասել է Մերկելը:
Ավելի վաղ Մերկելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է մի կողմից իր աչքի առաջ ունենա հզոր պաշտպանության պատրաստ լինելու անհրաժեշտությունը, մյուս կողմից էլ չխզի Ռուսաստանի հետ երկխոսության «թելը»: