Գերմանիայից ապաստան հայցած Թուրքիայի քաղաքացիների թիվն այս տարի հասել է 7 700-ի
ՄիջազգայինԹուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 450 թուրք սպա, դատավոր և դիվանագետ քաղաքական ապաստան են հայցել Գերմանիայից, այս մասին գրում թուրքական diken.com.tr կայքը` հղում անելով Թուրքիայի արդարադատության նախարարության հաղորդած տվյալներին:
Վերոնշյալ անձինք մեղադրվում են ռազմական հեղաշրջման կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման անդամ լինելու կամ խմբավորման հետ կապեր ունենալու համար:
Ընհանուր հաշվով միայն 2017թ.-ի ընթացքում Գերմանիայից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասնում է 7 700-ի: