ԿԺԴՀ-ն հայտարարել է ԱՄՆ քաղաքացու ձերբակալության մասին
ՄիջազգայինԿորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունում մայիսի 6-ին ձերբակալվել է Կորեական ծագմամբ ԱՄՆ-ի քաղաքացի Կիմ Հակ Սոնը: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, գրում է BBC-ն:
Ձերբակալվածը կասկածվում է պետության դեմ թշնամական գործողությունների մեջ: Համապատասխան մարմինները Կիմ Հակ Սոնի կողմից գործած հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն են իրականացնում:
Հաղորդվում է, որ Կիմ Հակ Սոնն աշխատել է Փհենյանի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանում: Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունն այլ մանրամասներ չի հայտնել: