Վրաստանում ոստիկանությունն առգրավել է թմրանյութերի խոշոր խմբաքանակ
ՄիջազգայինՇիդա Քարթլի շրջանում 32-ամյա տղամարդ է ձերբակալվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր ձեռք բերելու-պահելու մեղադրանքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:
Մեղադրյալը նախկինում դատվել է ավազակության եւ թմրանյութերի մեղադրանքներով:
Ձերբակալվածի անձնական զննությամբ իրավապահները 11 ամբողջական հաբ եւ թմրամիջոցների 16 կտորտանք են հայտնաբերել: Փորձաքննությամբ պարզվել է, որ առգրավված հաբերը պարունակել են 0,1440 գրամ թմրանյութ համարվող բուպրենորֆին:
Մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել:
Քրեական գործ է հարուցվել Վրանստանի ՔՕ 260 հոդվածի 6-րդ մասով՝ թմրամիջոցների, դրանց նմանակների, պրեկուրսորների կամ նոր հոգեակտիվ նյութերի ապօրինի պատրաստում, արտադրում, ձեռքբերում, պահում, տեղափոխում, փոխանցում կամ իրացում: Մեղադրյալին սպառնում է 8-ից մինչեւ 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն: